ԱՋԱԲ ՔԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ Է

ԱՋԱԲ  ՔԱՆԻ  ԺԱՄԱՆԱԿ  Է


Աջաբ քանի ժամանակ է, թաք գիտենամ տարիտ, էրնեկ.

Վունց ուտիլ գուզե, վունց խմիլ` մոդըտ նըստող յարիտ էրնեկ.

Բացվիլ իս կարմիր վարթի պես, փաթութ սուսանբարիտ էրնեկ.

Բըլբուլին լալով ման կոծիս գիշեր ցերեկ` խարիտ էրնեկ:

Հուտըտ աշխարըս բըռնիլ է, բերնումտ ունիս զանջափիլըն.

Կանց քիզ լավ հուտ չի ունենա Հնդու էկած ղարանփիլըն.

Գիշեր ցերեկ զուքսիտ մեչն իս, ձեռիտ ունիս [հուտով հիլըն].

Դիբչում է ալ պըռոշներուտ` ունքիտ- սամանդարիտ էրնեկ:

Շատըն հասրաթետ կու մեռնի, սըրտումըն կունենա զարուր.

Ով չէ տեսի` մե'կ ա~խ կոնե, ով կու տեսնե` հազար հարուր.

Քու զաթըն քու նըման կու լի, կըշտիտ ունիս օսկե բարուր.

Բալքա մեկ էլ դեդեն բերե` նըման բարեբարիտ էրնեկ:

Մե նաղշըտ Արաբ անցկացավ, մե նաղշըտ Հընդըստան գընաց,

Մե նաղշըտ Ղըրիմ անցկացավ, մե նաղշըտ Դաղըստան գընաց,

Մե նաղշըտ Ուրումել կացավ, մեկըն Փըռանգըստան գընաց.-

Ով քու սուրաթըն տեսնում է, ասում է` թահարիտ էրնեկ:

Արի նըստի, Սա'յաթ-Նովա, խոսկըտ ասա լամզ ու բասով.

Սազին խիլքըտ չը տանուլ տաս էտ խիալով, էտ հավասով.

Ձեռիտ բըռնածըն բըրոլ է, ածա, - խըմինք օսկե թասով.

Շատ աջաիբ մեհմանդար իս, սուփրի սազանդարիտ էրնեկ:

Share this Post:

Related Lyrics:

Comments

+
Երգերու Բառեր
+
Դիտում
*
Ներբեռում
+
Աշխատանքային Ժամ